Tert.am-ը գրում է.

 Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փալյանը դեռևս ամիսներ առաջ ծրագրել էր այցելել Հայաստան եւ հանդիպումներ ունենալ իր հայ գործընկերների հետ, սակայն թուրքական խորհրդարանական աշխատանքը խոչընդոտում է դա անել:
 

«Չնայած իմ մեծ ցանկությանը`ցավոք չեմ կարող գալ:  Թուրքիայում կայունություն չկա: Կա մեր ինքնության հարցը: Կարելի է ասել` թուրքական խորհրդարանը թույլ չի տալիս: Ես իսկապես այս օրերին շատ զբաղված եմ: Թուրք-քրդական հարաբերությունները կայուն չեն…, քանի դեռ Թուրքիայում կայունություն չկա իմ այցի իրականացումը դժվարանում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գարո Փալյանը` չցանկանալով էլ ավելի խորանալ պատճառների մեջ:


Հիշեցնենք, որ Գարո Փայլանը ապրիլի 21-ին թուրքական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։ Պատգամավորի բավական ընդգրկուն եւ համարձակ ելույթը մեծ արձագանք ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել