Tert.am-ը գրում է.

Նյու Յորքի հազարավոր բնակիչներ վտանգի մեջ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող հաքերների գործողությունների պատճառով։

Ինչպես հայտնում է Reuters-ը, հաքերները համացանցում են տեղադրել մեգապոլիսի 3.000 բնակիչների տվյալները և կոչ են արել ԻՊ-ին աջակցողներին այդ մարդկանց որպես թիրախ դիտարկել։

Համացանցում տեղադրվել են նրանց անունները, հասցեները և էլեկտրոնային փոստի հասցեն։

Ցանկում հայտնված բոլոր նյույորքցիների հետ արդեն կապ են հաստատել ոստիկաններն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները։ Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ԱՄՆ ուժային կառույցներից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել