Tert.am-ը գրում է.

Մինչ օրս Հանրապետական կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ չի անդրադարձել օրերս Հերմինե Նաղդալյանի «մեզ այդ հողերը պետք չեն» արտահայտությանը. սա նշանակում է , որ Հայաստանի իշխող խոսակցությունը ընդունում է այդ տեսակետը:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Եթե Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի իշխող կուսակցությունը պաշտոնապես լռում են նման աղմկահարույց արտահայտությունների վերաբերյալ, ապա դա նշանակում է, որ նրանք համակարծիք են Նաղդալյանի հետ»,-ասա Ալավերդյանը՝ շեշտելով, որ դա անընդունելի է:

Իրավապաշտպանը հայտարարեց, որ «մենք որևէ տարածք տալու չունենք»:

«Կան, այսպես կոչված, վիճելի տարածքներ, բայց չկա որևէ իրավական կամ այլ հիմք, որով կարող է ապացուցվել, որ այդ հողերը երբևէ պատկանել կամ պատկանում են Ադրբեջանին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել