Tert.am-ը գրում է.

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ի պատասխան այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան  Վադանյանի առաջարկին՝ ջենտլմենական համաձայնագիր ստորագրել, որ ընտրակաշառք չեն բաժանվի, նշեց, թե դեմ չեն նման առաջարկի բարի մղմանը, բայց շեշտեց, որ ոչ թե տղամարդավարի փաստաթուղթը պետք է ստորագրել,  այլ քրեական օրենսգրքով պատիժների խախտումները խստացնել:

ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ պատգամավորը նշեց, որ առաջարկվող Ընտրական օրենսգրքի նախագծով ընդհակառակն է տեղի ունենում՝ այս խախտումները քրեական հարթությունից տեղափոխվում է վարչական իրավախախտման դաշտ:
 

«Եթե խորն ուսումնասիրեք, թե ինչ է ընդունվել ԱԺ-ի կողմից, ապա կտեսնեք, որ ասում է, եթե քվեատուփը հափշտակես, կեղծիք չկատարելու նպատակով, ապա վարչական տուգանք է սահմանվում՝ 200 հազար դրամ։ Ի՞նչ է քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս»,-հարցրեց նա: 

Այնուհետև շարունակեց, թե գրանցամատյաններում, եթե չլրացնեն ընտրողների թիվը, կրկին 200 հազար տուգանք կլինի. «է՜, չի լրացնի, կամ եթե պարկը չկնիքես, որևէ  պատասխանատվության չես ենթարկվի»,-ասաց նա և նշեց, թե այս ցանկը կարող է շարունակել:

«Օրինակ՝ կրկնակի քվեարկության համար նախատեսվում է  քրեականից վարչականի տակ անցկացնել, որից մեծ խախտում չկա»,-ասաց նա: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել