Tert.am-ը գրում է.

Երեկ Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի մասին բժշկական կենտրոնի տնօրինությունը  տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։  

ՀՀ առողջապահության նախարարը  նույն օրը` ապրիլի 28-ին հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի   առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը  նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում:  Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել