Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնկալում է, որ երկիրը կկարողանա կատարել մինչև 2016-ի վերջ 10.000 սիրիացի փախստական ընդունելու խնդիրը, գրում է РИА Новости-ն:

ԱՄՆ-ն, ելնելով աշխարհագրական դիրքից, ի տարբերություն Եվրոպայի ընդունում է միայն քիչ թվով փախստականներ Իրաքից և Սիրիայից։

Օբաման որոշում է կայացրել 2016-ին լրացուցիչ 10.000 փախստական ընդունել Սիրիայից: Սակայն այդ որոշումը հանրության կողմից բացասական արձագանքի է արժանացել, հատկապես` հանրապետականների շրջանում:

«Մենք մտադիր ենք շարունակել շարժվել առաջ: Կարծում եմ՝ մենք հիմա ունենք գործընթացն արագացնելու մեխանիզմ»,- հայտարարել է Օբաման` պատասխանելով պլանի իրագործման մասին հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել