Tert.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ն հայտարարել է «Լիվերպուլի» պաշտպան Մամադու Սախոյի վերաբերյալ կայացված որոշումը:
 
Ֆրանսիացին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո դոպինգ-թեստ էր անցել, որը դրական արդյունք էր ցույց տվել:
 
Ֆուտբոլիստն ընդունել է իր մեղավորությունը՝ հրաժարվելով 2-րդ թեստերից:
 
Սախոյի գործը քննվում է, իսկ ՈւԵՖԱ-ն նախապես 30 օրով որակազրկել է խաղացողին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել