Թերմոպիլի կիրճը պահողներին դավաճանեց նա, որին սպարտացիները մարդ չէին համարում, քանի որ հաշմանդամ էր և չէր ծառայել: Ի տարբերություն Ադոլֆ Հիտլերի, որը լավ էլ ծառայել էր, Իոսիֆ Ստալինը չէր ծառայել, որովհետև մի ձեռքը մյուսից կարճ էր և լրիվ չէր բացվում: Այս օրինակները հուշում են, որ բանակում ծառայել-չծառայելու մասին հասարակական շահարկումները անիմաստ են և վտանգավոր: Ներկա բանակցային փակուղին, պատերազմի վերսկսման վտանգը, սրանց ուղեկցող խնդիրները համազգային մարտահրավերներ են, որոնց դիմակայելու հարցում անելիք ունի հասարակության յուրաքանչյուր անդամ՝ կին, թե տղամարդ, մեծ, թե փոքր, նախարար, թե աղբահավաք: Եվ պետք չէ արհամարհել քաղաքացու բարձրացրած հարցը, առաջարկությունը կամ մտահոգությունը միայն այն պատճառով, որ մարդը չի ծառայել, խրամատ չի փորել, կամ չի կրակել: Հասարակությունը ծառայածների և չծառայածների բաժանելն ու դասակարգային պայքարի կոչ անելը անհեռատես և վտանագավոր խաղ է, որի ժամանակն այսօր չկա: Կարճ ասած, այդ շահարկումները չեն նպաստում խաղաղությանը, և ուրեմն՝ ավելորդ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել