Էս պահի դրությամբ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մասին հայտնի է, որ / դատելով պայթյունի բնույթից/ կարծես, ռումբ է եղել: Այսինքն՝ ահաբեկչության նման է: Եթե սա Ռ.Ք.-ի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետողից միայն վճռականությամբ է տարբերվում և ուրեմն՝ մեր միջից է, ամենայն հավանականությամբ, խուճապի մատնվելու պատճառ չկա՝ մեկանգամյա ոճիր է. կգտեն-կպատժեն, հուսանք...
Բայց եթե պարզվի՝ իսլամիստ ահաբեկիչ է գործել, այ, դա սարսափելի կլինի: Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան են իրականում անզոր ահաբեկչության դեմ... Միայն ոչ դա... Ամեն օր կյանքեր խլող պատերազմը մեզ քի՞չ էր, տեր Աստված...
Ամենուրեք զգոն լինենք՝ փողոցում, հասարակական վայրերում, տրանսպորտում:
Արտակարգ վիճակի պետք է բերվեն սահմանային անցակետերը՝ կասկածելի ոչ ոք չպետք է մուտք գործի Հայաստան: Ոչ Զվարթնոց-ով, ոչ էլ Բագրատաշենով ու Մեղրուց: Դա անհնար չէ անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել