Այս դեպքում բնավ հակված չլինելով հավատալ, որևէ այլ տեղեկատվության քան պաշտոնականն է, ամեն դեպքում կա մեկ նկատառում։ Ոստիկանությունն հայտարարել է, որ զոհվածներից մեկի մարմինն անճանաչելի է եւ իդենտիֆիկացնել այս պահին հնարավոր չէ և ոչ ոք չի դիմել ոստիկանություն երկրորդ զոհի համար։
Նման տեղեկությունը օբյեկտիվորեն հիմք է տալիս լիքը այլ բաներ ենթադրելու։ Ավելորդ խուճապից և խուսափելու համար նման տեղեկություն, քանի դեռ բոլոր հանգամանքները պարզված չեն, չպետք է տրամադրվեր։
Այն փաստը, որ հնարավոր է զոհը միայնակ էր ապրում, այդ իսկ պատճառով ոչ ոք չի դիմել ոստիկանություն, խելքին մոտ չէ, քանզի միայնակ ապրել չի նշանակում բարեկամ, հարազատ կամ հարևան չունենալ, իսկ օտարերկրացի լինելու հանգմանքը էլ ավելի է դրդում մարդկանց զոռ տալ երևակայությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել