Ապրիլյան պատերազմի դասերը, կամ՝ գեներացվող գաղափարը ամենամեծ կապիտալն է։

88 - ի փետրվարին սկսված Ազգային ազատագրական շարժումը ցավոք խեղվեց և գնաց այլ ճանապարհով։ Դրանում կար և արտաքին հզոր ազդակների ուժը, և ներքինը։ Երկրաշարժը, շրջափակումն ու պատերազմը նպաստեցին ճգնաժամի խորացմանը։ Բայց այս մասին չի խոսքը։
Վաղուց խոսում ենք այն մասին, որ Եղեռնի փաստի մասին խոսելիս շեշտադրությունների փոփոխության կարիք է առաջացել, որն էլ իր հերթին կբերի աշխարհընկալման ու աշխարհայացքային փոփոխությունների։ Սուգն ու շիվանը, հաճախ արժանապատվության զգացում վիրավորելու աստիճանի կախ ընկելը սրա նրա բերանից Հայոց Մեծ եղեռնը ճանաչման նպատակով, ապարդյուն է եղել, կամ քիչ արդյունքի ենք հասել։
Ապրիլյան պատերազմը վտանգի հիշեցում էր, և Ազգային արժանապատվության կոչ։ Ապրիլյան քառօրյան կարճ միացում էր, որը իրար եռակցեց ազգի առողջ ուժերը, ու ցույց տվեց, որ նոր սերունդ է եկել, որն ասում է․ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, և ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ։
Ինչ հիասքանչ ներդաշնակություն․․․
Վտանգը ծնեց միացում, իսկ դրան հաջորդած հաղթանակները բնականաբար ծնեցին հայ լինելու հպարտություն զգացումը։
Կյանքը ստիպում է մտածել լինել թե չլինելու դիլեմայի մասին։
Ազգի խորքում պահպանված առողջ ուժերը ընտրում են Լ Ի Ն Ե Լ Ը։
Ողբանք մեռելաց, բայց և կոչենք ապրողաց՝ կանգնենք խրամատում կանգնած զինվորի կողքին, գուրգուրենք այս փոքրիկ բայց թանկ նվաճումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել