«Պարզվում է՝ ապրիլյան քառօրյայից հետո Աթոռանիստ Սբ էջմիածնում ամեն օր սուրբ Պատարագ է հնչում, ընդ որում երեկոյան ժամը վեցն անց կեսից հետո, ինչն ուղղակի բացառիկ երևույթ է մեզանում, որովհետև անգամ իննսունականների երկարատև պատերազմի ժամանակ այդպես չէր։
Իսկ վերջին տարիներին էջմիածնի վանքերի դռները փակվում Էին երեկոյան ժամը վեցին, և եթե որևէ մեկը սրտի մեծ ցավ ունենար ու ցանկանար գեթ տասը րոպե վեցից հետո եկեղեցու բակում «հանգչել»՝ Աստծուն մոտիկ զրույցով, անհնար էր. եկեղեցու պահակները վկայակոչում էին Վեհափառի կարգադրությունը. «ՈրևԷ մեկին ներս թողնել չենք կարող»։

Մեկ օր Սուրբ Հռիփսիմեում, մեկ օր Սուրբ Գայանեում, մեկ օր Սուրբ Շողակաթ-Մայրանե վանքերում Պատարագ է լինում... ու ժողովրդին տեղ ու դադար չկա։

Պատարագները նվիրված են հայոց սահմանների պաշտպանությանը, հող հայրենիի սրբացմանը, հայ զինվորի անվտանգությանը, զոհվածների անմահությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել