Դատելով ամբողջ գիշեր ադրբեջանական համացանցային և հատկապես՝ սոցցանցային տիրույթում ընթացող գրառումներից ու քննարկումներից՝ ռազմաճակատի հիմնական ուղղություններով մարտեր են ընթանում։ Այս պահին (26.04.2016 թ․, ժ․ 05:31), չկա և ոչ մի պաշտոնական տեղեկություն, ուստի ձեզ կարող եմ ներկայացնել միայն թշնամու ժողովրդի «ներքին խոհանոցը»։ Ըստ այսմ՝
• այսպիսի ուժգնություն չէր եղել անգամ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը;
• «իրավիճակը ո*ի ա»՝ գրեթե միաձայն փաստում են ադրբեջանցիները;
• այս անգամ պատերազմական ձայները լսելի և զգալի են ընդհուպ մինչև Ուջար (Ucar, Azerbaijan) և Աղդաշ (Ağdaş, Azerbaijan)։
Հ․Գ․ Խնդրում եմ ուշադիր կարդալ գրածս՝ սկսած «ծանուցում Ադրբեջանից» «սենսացիոն» վերնագրից։ Նպատակս շեշտադրելն է, որ իմ տեղեկություններն այս պահին հիմնված են միմիայն իրենց ներքին քննարկումների վրա։ Սպասենք առաջին հերթին հայկական կողմի պաշտոնական լուրին։
Հ․Գ․Գ․ Բարի ու պատվախնդիր ծառայություն մեր Բանակին։