Ապրիլյան մարտերը ապացուցեցին ոչ միայն այն, որ մեր ազգը համախմբվում է ծանր պահերի, այլ նաև այն, որ 18 տարեկանից մինչև 60-անց ԱՐԾԻՎՆԵՐԻՑ կազմված բանակին հաղթելը անհնար է: Մեկի փորձը, մեկի ուժը, մեկի հմտությունները, մեկի ռազմական գիտելիքները միաձուլվելվեցին և արժանի հակահարված տվեցին շակալ թշնամու ոտնձգություններին: Ներկա պահին սահմանին կանգնած 18 տարեկան զինվորի մարտական ոգին հասել է իր պիկին, չէ որ նրա կողքին կանգնած է իր մեծ եղբայրը ով ամեն վայրկյան պատրաստ է ոգևորել, ուժ տալ և հարկ եղած դեպքում կրծքով փակել կրտսեր եղբորը գնդակից:

Թշնամին երբեք չի կարող ունենալ սա, քանզի փողով նվիրվածություն չես գնի, փողով սրտացավություն չես գնի, փողով մարտական ոգի չես գնի և վերջապես այն մարդկային որակները, որնց մասին ՀԱՅԸ խոսելիս պարծենում է իր զինվորով, այդ մարդկային որակները ադրբեջանցու համար խորթ են:
Ադրբեջանցիները, որոնց զոռով են տանում սահման կռվելու, վարձկանները, որոնք փողի համար են գնում սահման կռվելու, երբեք չեն գիտակցի, որ հայրենիքը սկսում է հենց սահմանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել