Բնական է, որ Ռուսաստանի կառավարության ամենաբարձր շրջանակներում բազմիցս քննարկվել և քննարկվում է ռուսական ռազմական բազան Հայաստանից հանելու հարցը։ Ընդ որում, Ռուսները հստակ գիտակցում են, թե ինչպիսի զարգացումներ են լինելու մեր տարածաշրջանում իրենց հեռանալուց հետո․․․ Բայց նրանք դեռ սպասում են։ Նրանք դեռ հույս ունեն, որ ինչ-որ բան այնուամենայնիվ կփոխվի․․․ Այսինքն, Հայաստանի կառավարությունը հստակ դիրքորոշում կդրսևորի՝ պարտավորված լինելով Ռուսաստանի համար լինել այն, ինչ արդեն հիսունութ տարի Իսրայելն է ԱՄՆ-ի համար․․․ Բայց Իսրայելը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր հավատարմությունը ԱՄՆ-ի կառավարությունների վարած քաղաքականությանը մերձավոր արևելքում, այդպիսով ձեռք բերելով վստահելի գործընկերոջ համբավ՝ միաժամանակ չանտեսելով իր պետության շահերն ու անվտանգությունը․․․ Սակայն միջազգային իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Ռուսները մուտք գործեցին Սիրիա, և աշխարհին ցուցադրեցին, թե ինչ հզոր զենքեր ու մարտունակ բանակ ունեն, և դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ արևմուտքը վստահ էր, որ Ռուսաստանն արդեն վերջացած է․․․ Ինչևէ։ Սիրիա մուտք գործելուց, քրդերին զինելուց, քրդերին որպես նոր և հուսալի գործընկեր ձեռք բերելուց հետո, ինչպես նաև քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավոր հեռանկարը բավական նսեմացնում և թուլացնում է Հայաստանի գործոնը որպես Ռուսաստանի դաշնակցի․․․ Այնուամենայնիվ, Ռուսները հիանալի գիտեն, թե ինչ հեղհեղուկ բան է հավատարմություն կոչվածը։ ԵՎ Հայաստանը կարող է պետք գալ քիչ ավելի ուշ՝ վրացիների, քրդերի և թուրքերի հետ կապված բազմաթիվ հարցեր լուծելու համար։ Բայց եթե Հայաստանի կառավարությունը շարունակի կուլ գնալ արևմուտքին, որի միակ նպատակը Հայաստանին Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելն է, թեկուզ Հայաստանի ոչնչացման գնով, ինչպես դա եղավ հարյուր մեկ տարի առաջ, ապա Ռուսաստանը լրջորեն կքննարկի իր ռազմական բազան Հայաստանից ժամանակավոր հանելու հարցը, որից հետո տարածաշրջանի չորս պետությունների միջև անմիջապես լայնածավալ պատերազմ կսանձազերծվի՝ փոքրիկ Հայաստանին տիրելու համար․․․ Որովհետև Իրանը Հայաստանը համարում է իր տարածքը, որը Ռուսաստանը պատերազմի միջոցով՝ հազարավոր զոհերի գնով, ինչպես ժամանակին Ղրիմը, պարզապես խլեց Պարսկաստանից։ Եթե այսօր Իրանը քիչ թե շատ կարծես թե Հայամետ քաղաքականություն է վարում, ապա պատճառն այն է, որ Իրանը հստակ գիտակցում է, որ ավելի հեշտ է տիրանալ անկախ Հայաստանին, քան պատերազմի միջոցով վրացիներից, թուրքերից ու ադրբեջանցիներից խլել արդեն մաս-մաս եղած Հայաստանը․․․ Ինչ կարող է անել ԱՄՆ-ը Ռուսաստանի պայմանակ բացարձակ չեզոքության դեպքում։ Ըստ էության ոչինչ։ Նա չի փորձի կասեցնել թուրքերին, քանզի նրանք դաշնակից են, իսկ եթե փորձի զսպել թուրքերին, ապա Իրանի դիրքերը կամրապնդվեն, որն անընդունելի ԱՄՆ-ի համար։ Եթե ԱՄՆ-ը փորձի պաշտպանել Իրանին, կամրապմնդվեն թուրքերի և ադրբեջանցիների դիրքերը։ ԱՄՆ-ը չի կասեցնի վրացիներին, եթե նրանք փորձեն խլել Լոռին, քանզի Վրաստանն անփոխարինել դաշնակից է ԱՄՆ-ի համար այս տարածաշրջանում․․․ Մնում է միակը․․․ Պարզապես զենքեր վաճառել՝ ԱՄՆ-ը թուրքերին ու վրացիներին, իսկ Ռուսաստանը՝ Իրանին՝ պատերազմը ձգձգելու, ավելի շատ զենքեր վաճառելու նպատակով․․․ ԵՎ հենց այս կետում էլ համընկնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմա-արդյուաբերական համալիրի տերերի շահերը՝ ստեղծել պատերազմի նոր օջախներ, որ հնացած զենքերը վաճառեն, իսկ իրենց բանակները վերազինեն նորագույն զենքերով․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել