Նրանք կոմերցիոն են ոչ թե նրա համար, որ ամենաքննարկված ու ամենաքննադատվածն են մամուլում, այլ նրա համար, որ ամենապահանջվածներն են:
Հրավիրվում և մասնակցում են գրեթե բոլոր միջոցառումներին, թվանոց հարսանիքներին, համերգներին և այլն:
Երգչուհի Նանան մեկ ամսում ստանում է 15-20 հրավեր՝ մասնակցելու տարբեր միջոցառումների Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Հրավերներից անմասն չի մնում նաև Լիլիթ Հովհաննիսյանը: Նրանք իրենց կատարումներով կարողանում են ուրախացնել մարդկանց, նրանց մեջ առաջացնել պարելու ցանկություն, ինչու չէ նաև հուզվում ու սիրահարվում են Նանայի ու Լիլիթի՝ ոչ այնքան կոմերցիոն երգերի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել