Չգիտես էլ ինչպես սկսեց: Կարծում եմ այս քայլը իր մեջ խորագույն խորհուրդ ունի, որին անգամ մոտ գալ չեն կարող տարբեր երկրներում տարաբնույթ դրոշներ «վնասողները»: Իսկ այդ խորհուրդը որքան պարզ, այնքան նաև խորն է: Պատկերացեք մի ամբողջ ժողովուրդ, որն ապրում ու արարում է մի երկրում, հսկայական ավանդ ունի այդ երկրի բարօրության մեջ, և որ ամենակարևորն է այդ երկրի ՔԱՂԱՔԱՑԻ Է և բնականաբար ակնկալում է, որ իրեն եթե անգամ չպաշտպանեն (իսկ դա անել պարտավոր են, որովհետև ՔԱՂԱՔԱՑԻ Է) ապա գոնե կթողնեն հանգիստ ապրել ու արարել իր պապերի բնօրրան հանդիսացող հողում: Բայց դրա փոխարենը նրան որոշում են ԲՆԱՋՆՋԵԼ: Դե «չկա ժողովուրդ չկա» և խնդիր սկզբունքով: Ու ամենակարևորը, որոշում է ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԷԻՆ ԱՅԴ ԱԶԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ: Նրանք ասում են` դե ռուսի կողմն էինք շուռ էկել, դրա համար արեցինք դա: Դրա շարժառիթներն էլ կան, բայց դա, ինչպես ասում են, առանձին խոսակցության թեմա է: Իսկ մեխն այն է, որ ՇՈՒՌ ԵԿՈՂԻ ԴԵՄ ՉԷԻՆ ԿՌՎՈՒՄ այլ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ` ծերերին, երեխաներին կանանց, վերջապես ձեր բանակ զորակոչված ՁԵՐ ԻՍԿ քաղաքացիներին: Նման երկրի դրոշը ՊԵՏՔ Է, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԱՌԵԼ: Իսկ վառողը այն մարդկանց, նախկինում ձեր իսկ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐՆ ԵՆ, ՈՒՄ ԴՈՒՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՔ ոչնչացնել: Բայց դուք պարտվել եք, որովհետև մենք կանք ու կլինեն առհավետ: Դա ամսվա սկզբին հերթական անգամ ապացուցեցին մեր ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ:

P.S Պետության անունը կարելի է և չնշել, ասվածը լիովին համահունչ և ինչպես օսմանյան կայսրության, թուրքիայի այնպես էլ ներկայիս ադրբեջանի վարքագծին: (մեծատառով գրվելու պատվիվը դեռ պետք է վաստակել):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել