Լավրովը փաստացիորեն հայտատրարեց, որ Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը։ Սա համանախագահող երկրների կողմից առաջին նմանատիպ հայտարարությունն է։ Բնականաբար, դա միայն հայկական լսարանի համար արված հայտարարություն չէր, և, ըստ ամենայնի, նշանակում է, որ այս պահին Ռուսաստանն առնվազն գոհ չէ ադրբեջանական կողմից։ Լավրովը նաև հայտարարեց, որ Թուրքիայի դիրքորոշումն առհասարակ անընդունելի է միջազգային հանրության կողմից։ Ինչպես գիտենք, ՌԴ ԱԳ նախարարն իր այցի շրջանակներում հանդիպելու է նաև Հանրապետության Նախագահի հետ, և, ըստ այդմ, ավելի կարոր նշանակության տեքստեր հենց այդ հանդիպմանը կամ դրանից հետո են հնչելու։ Հիմա ի՞նչ։ Լավրովից սպասե՞՞՞՞՞՞նք ավելի կոշտ ձևակերպումների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել