Փոքր երեխաս երեք ու կես տարեկան է, ատամների կեսը շատ շուտ փչացավ, մի քանի անգամ տարա ստոմատոլոգների մոտ, չթողեց՝ միջամտեն: Խորհուրդ տվեցին (և իսկապես երևի դա է միակ ելքը), որ ատամները բուժվեն ընդհանուր անզգայացման տակ (մեր լեզվով ասած՝ նարկոզով): Գնացի Մուրացանի կլինիկա, որտեղ ասացին, որ պետպատվեր չկա, մեկ ամսից նոր «պետպատվերը» հայտնվեց, և ինձ ասացին, որ միջամտությունը արժի «ընդհամենը» 100.000 դրամ, որպես լավություն: Դե գիտեմ, որ առողջապահության համակարգում բառդակ ա, բայց որոշեցի զանգեմ թեժ գիծ՝ «պարզելու» վճարովի՞ է արդյոք երեխայի միջամտությունը (չնայած լրիվս էլ գիտենք, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժումը անվճար է): Թեժ գծից ինձ պատասխանեցին, որ ատամներ պլոմբելը անվճար է, բայց նարկոզը` վճարովի (նույն ձևով կարելի էր ասել, որ պլոմբելը անվճար է, բայց պլոմբը, անալիզները՝ վճարովի): Ի՞նչ արժե նարկոզը, իհարկե, դժվարացան պատասխանել, ասացին, որ զանգեմ մոր և մանկան վարչություն: Այնտեղից ի պատասխան իմ հարցի, թե ինչ արժե նարկոզը, ինձ մունաթով պատասխանեցին, որ երեխային տանեմ ատամնաբուժարան և տեղային անզգայացման տակ ատամները պլոմբեն: Փողով ընդունված ինստիտուտ և փողով ավարտած մի բլոճ (պարզ է որևէ մի կաշառակեր պաշտոնյաի կին կամ բարեկամ) հեռախոսով որոշում է՝ ինչ բուժում պետք է ստանա իմ երեխան, և իր կարծիքով տակտիչնիյ ցրում ինձ (իր կարծիքով խեղճուկրակ գյուղացուն): Եվ այս ամենը այն դեպքում, երբ թեժ գծի խոսակցությունը վրոդե-բի ձայնագրվում է: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է փաստորեն, որ մեր ԱՊԱՀՈՎ երկրում ԱՊԱՀՈՎ են միայն կաշառակերները փարիսեական ժպիտով, որոնք «անկոտրուն» պայքար են տանում կոռուպցիայի դեմ առողջապահության համակարգում:
Ոչինչ, ես երկու տարի կսպասեմ՝ տղաս մեծանա, նոր կտանեմ ատամները բուժելու, բայց ախր բառդակը գնալով վատանալու է, եթե թեժ գծի իմաստը բողոքներ ցրելն է, այլ ոչ թե թերություններ վերացնելը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել