2016թ. ապրիլի 21-ին, մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, Ջերմուկ քաղաքային համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ 1996թ. ծնված Կարեն Արտուշի Աղաբեկյանը: Դեպքը տեղի է ունեցել ավտոխցիկում` զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Կարեն Արտուշի Աղաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին ժամը 18.00-ին, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 13.00-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել