Այս օրերին հանրային դիսկուրսի տարբեր դաշտերում քննարկվում և կասկածի տակ է դրվում Ռուսաստանի լավ ռազմավարական դաշնակից լինելու տեսությունը։ Ապրիլյան պատերազմի առաջին պահից առ այսօր հնչում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները վերանայելու հանրային պահանջը։ Տարածված հակառուսական տրմադրություններին զուգահեռ՝ գոյություն ունի ռազամաքաղաքական բարդ իրադրություն, որից պատվով դուրս գալու համար շատ քիչ ժամանակ կա։ Ժամանակ չկա նաև այլընտրաքային դաշնակցային հարաբերություններ ձևավորելու կամ հնին նորերով փոխարինելու համար. սրանք երկարատև բարդ քաղաքական գործընթացներ են, որոնց ուղղությամբ պետք էր մտածել անկախության ավելի քան 25 տարիների ընթացքում՝ նախքան ապրիլյան պատերազմը։ Սակայն բաց թողնված հնարավորությունների մասին խոսելու և քննադատելու ժամանակ չկա նույնպես։ Իրավիճակը թելադրում է վերանայել և վերաձևակերպել մեր շահերն ու ընդգծել մեր կարևոր դերը ՌԴ-ի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների մեջ։ Հրաժարվել Ռուսաստանից պետք չէ, պետք է պարզապես հրաժարվել վասալի կարգավիճակից։

Այժմ անդրդառնանք Ռուսաստանի Հայաստանի և Ադրբեջանի նշանակությանը։ Կշեռքի նժարի վրա դրանցից որն է ավելի ծանր կշռում։

Ադրբեջանը՝ որպես կասպիական տարածաշրջանի էներգակիրներով հարուստ երկիր մշտապես եղել է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության ծիրում։ 2005 թվականից մեկնարկած՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով ձգվող Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի նախագիծը շրջանցում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանը։ Վերջինս 2008 թվականին Ադրբեջանի  հետ կնքած ռազմավարական գործընկերության մասին հռչակագրով նպատակ էր հետապնդում ամեն կերպ փոխել Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության ուղղությունը դեպի իրեն։ 2013 թվականին Ռուսաստանին հաջողվեց տապալել Թուրքմենստանից և Ադրբեջանից դուրս եկող և մինչև Արևմտյան Եվրոպա ձգվող Նաբուկո գազամուղղի նախագիծը, որի իրագործման դեպքու ՌԴ-ն հերթական անգամ կհայտնվեր էներգետիկ շրջափակման մեջ։ Ռուսաստանի՝ Սիրիական հակամարտությանը ներգրավվելու արդյունքում ռուս-թուրքական հարբերությունները հասան իրենց լարվածության գագաթնակետին, որն էլ, կարելի է ասել, տապալեց ռոըսական գազը Թուրքիայով Եվրոպա մատակարարելու Հարավային հոսքի նախագիծը։ Հատկապես վերոհիշյալ զարգացումներից հետո, երբ ՌԴ-ն զրկվեց սեփական գազը հարավով Եվրոպա հասցնելու հնարավորությունից, Ռուսաստանը շրջվեց դեպի կասպիական տարածաշրջան՝ այդ թվում և դեպի Ադրբեջան։ Կարելի է ասել, որ քառօրյա պատերազմը հետևանքն էր նաև Ադրբեջանի նակատմամբ Ռուսաստանի դրսևորած այս էներգետիկ մեծ հետաքրքրության, որից և օգտվել է հակառակորդը՝ Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծելիս։ Էներգետիկ համագործակցության համար ՌԴ-ն կարծես թե պատրաստ է վճարել Արցախով, սակայն կկարողանակ արդյոք մինչև վերջ իրացնել իր այս տարածաշրջանային նախագիծը, երբ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի վրա մի ԱՄՆ-ի ունեցած շատ ավելի կոշտ հավակնություններից զատ, այս երկրի էնրեգետիկ մենեաշնորհն արդեն տասնամյակներ է՝ ինչ գտնվում է Մեծ Բրիտանիայի թաթի տակ։ ՌԴ-ի այս նկրտումների մասին լավ գիտակցում են Արևմուտքում և առնվազն չեն ընտրի լուռ հանդիսատեսի կարգավիճակը։

Հիմա գանք մեզ։ 2013 թվականին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։ Պուտինը ինքն իր շուրթերով ձևակերպեց այն հույժ կարևոր դերը, որը Հայաստանը խաղում է Հարավային Կովկասում Կրեմլի համար։ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում միայն այն կարևոր  կռվանն էր, որով կարող էինք պարտադրել վերջինիս հավատարիմ մնալ դաշնակցային պայմանավորվածություններին և ստանալ անհրաժեշտ աջակցությունը ԼՂ հակամարտության մեջ՝ առանց ՄԱԿ-ում Ղրիմի հարցով հօգուտ Ռուսաստանի քվեարկելու և Զիմբաբվեի, Հս. Կորեայի և բռնապետական մի շարք այլ երկրների հետ միևնույն ցուցակում հայտնվելու և առավել ևս՝ առանց էներգետիկ ողջ համակարգը ռուսական մենաշնորհին հանձնելու։ Հարավային Կովկասում ԱՄՆ-ն այս երկրի ձեռքի տակից տարավ Վրաստանը, իսկ Ադրբեջանի քաղաքական վեկտորը, եթե ոչ դեպի Արևմուտք, ապա առնվազն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա է ուղղված։ Ուստի ողջ Հարավային Կովկասից ՌԴ-ին այսօր մնացել է միայն Հայաստանը։ Երկար տարիներ մենք չենք կարողացել հստակորեն ձևակերպել և շահարկել այս կարոևագույն հանգամանքը։ Չէ որ կորցնելով Հայաստանը՝ ՌԴ-ն վերջնականապես դուրս կմղվի Հարավային Կովկասից, որտեղ ներկայություն ուներ 19-րդ դարից։ Ուստի իր էներգետիկ շահերի իրացման համար Արցախով և ՀՀ-ի անվտանգությամբ վճարելը ոչ միայն վերջնականապես կփակի վերջինիս առջև Մերձավոր Արևելքի դարպասները, այլ նաև կտապալի Արևմուտքից, և հատկապես Թուրքիայից մեծ կախվածություն ունեցող Ադրբեջանին իր կասպիական նախագծին ներգրավվելու արդեն իսկ չափազանց անկենսունակ ծրագիրը։

ՌԴ-ն չի հեռանա Հայաստանից, իսկ Հայաստանին պետք չէ հեռանալ ոչ ԵՏՄ-ից, ոչ էլ ՀԱՊԿ-ից։ Որպես այս կառույցների հիմնադիր անդամ Հայաստանը պետք է կիրառի իր լծակները ռուս-ադրբեջանական համագործակցություն ձախողելու նպատակով, քանի որ Ադրբեջանի հետ իր էներգետիկ նախագծերի իրագործման համար Ռուսաստանը ամենանպաստավոր միջավայր համարում է ԵՏՄ-ն, որտեղ և ցանկանում է ներքաշել վերջինիս։ Որքան էլ ԵՏՄ-ն համարվի Հայաստանի տնտեսական զարգացմանն առանձնապես չնպաստող կառույց, քանի դեռ մենք այստեղ ենք՝ մեր վճռորոշ ձայնով կարող ենք տապալել Արցախի դիմաց Ադրբեջանին միություն խցկել ձգտող ռուսական ծրագիրը։ Այսպես Հայաստանը կշարունակի մնալ գոնե դե յուրե մնալ ՌԴ-ի դաշնակից՝ ներգրավված լինելով վերջինիս ռազմական և տնտեսական նախագծերին, միևնույն ժամանակ կպարտադրի ՌԴ-ին հրաժարվել իր ոչ հայանպաստ ծրագրերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել