Հարգելի′ գործընկերներ, այսօր ՀՀ Կառավարությունը պատգամավոր Էդմոն Մարուքյանի և իմ կողմից մեկ տարի առաջ նախաձեռնած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին›› օրենքի հիման վրա ընդունեց ‹‹Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին›› որոշումը, որով մանրամասն կանոնակարգվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման հետ կապված հարաբերությունները: Երբ մեկ տարի առաջ նախաձեռնում էինք օրենքի նախագիծը, այսպիսի իրավիճակ չէինք պատկերացնում, աչքներիս առաջ մեր հերոսները չէին... մենք ելնում էինք նրանից, որ մեր զինվորները կծառայեն իրենց հայրենիքին խաղաղության մեջ։ Ցավոք սրտի, այսօրվա իրավիճակում օրենքը ավելի քան արդիական է: Հոսով եմ` օրենքը իր արդիականությունը այլևս չի ապացուցի նմանատիպ իրավիճակներում, բայց անել ամեն ինչ մեր զինվորների շուտափույթ ապաքինման համար, մենք պարտավոր ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել