ՀՀ-ն աստիճանաբար, սակայն շատ մոտ ապագայում, պետք է անցնի պրոֆեսիոնալ բանակի։ Նման բանակ կառուցելը հեշտ չէ. անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Ի՞նչ է դրանց տեղը՝ չգիտեն։ Մի քանի օլիգարխ մի երկու օր խաշ չուտի՝ միջոցների 70 տոկոսը կլինի։
Կլուծվի նաև աշխատատեղերի խնդիր, և այն կամավորներն, ովքեր պատրաստ են կռվելու, կանցնեն պատրաստվածություն և կունենան աշխատանք, իսկ այսօր աշխատանք են փնտրում բոլորը։

Եթե ցանկանում ենք ձեռք բերել ժամանակակից զինտեխնիկա և չկռվել 80-ականների զենքով, ապա պրոֆեսիոնալ բանակը անհրաժեշտություն է։
Մարտական տեխնիկայի յուրաքանչյուր միավորն այսօր գնահատվում է միլիոնավոր դոլարներ, և նույնիսկ առանձին վերցրած զինվորի հանդերձանքն արժե հազարավոր դոլարներ, և միայն պրոֆեսիոնալ զինվորը կարող է տիրապետել և ճիշտ կիրառել նորագույն զինտեխնիկան։
Թեպետ պատերազական վիճակում գտնվող պետության համար սա բարդ գործընթաց է, սակայն անհնար չէ, և պետք չէ ֆինանսական միջոցների բացակայությունը նշել որպես խոչընդոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել