Շքերթը մեր դռներով էլ է անցնելու
Սովորաբար Գյումրիում գծանշումներ արվում են փոսային նորոգումներն ավարտելուց հետո, մեկ էլ՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ։ Այս անգամ այս աշխատանքները ժամանակից շուտ և միայն մեկ փողոցում են մեկնարկել։Անի թաղամասի «Տրդատ Ճարտարապետ» փողոցում մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են՝ փողոցը մաքրում են, ջրում, անընդհատ բանվորական բրիգադներ են գնում ու գալիս, իսկ այսօր նաև գծանշումներ կատարեցին։Եվ այս ամենն, իհարկե, ոչ թե թաղամասի բնակիչների հարմարավետության համար է, կամ խոսում է քաղաքապետարանի պատասխանատու աշխատանքի մասին,այլ արվում է հավանաբար բարձրաստիճան հյուրերի դիմավորելու համար։Փողոցում համայնքային ոստիկանության շենքն է շահագործման հանձնվելու։Այսինքն մեր դռներով անցնելու է ոստիկանական շքերթ։Այսպես ասած, քաղաքը փոքրիշատե բարեկարգելու համար պատճառ ու առիթ է պետք։Ասում են՝ հունիսին, Հռոմի պապի այցով պայմանավորված, հիմնանորոգվելու է կենտրոնական փողոցներից մեկը։ Եթե այլընտրանք չունենք, ուրեմն թող շատ նման առիթներ ու պատճառներ լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել