Քառօրյա պատերազմից մի օր առաջ տուրով Ղարաբաղ էինք գնացել: Բնության հրաշքը արտացոլված էր արցախցիների ու Արցախի մեջ՝ մաքուր, հպարտ, հյուրասեր:
Հասցրեցինք լինել շատ տեսարժան վայրերում: Շատ տպավորիչ էին Տիգրանակերտի պարիսպներն ու նրա առաջ ծնկի իջած Աղդամը՝ մերօրյա Ակնան: Միշտ լսած ու սովորած լինելով, թե ինչպես է թշնամին դարերով ավերակների վերածել մեր տները, գյուղերն ու քաղաքները, առաջին անգամ ականատես եղա, թե ինչպես են մեր քաջ զինվորները 0,01 տոկոսով վերականգնել արդարությունը. հողին հավասարացրել երբեմնի մարդաշատ ու ծաղկուն թուրքաբնակ քաղաքը: Տիգրան Մեծը, երբ 4 Տիգրանակերտներն էր կառուցում, որից հիմա առայժմ մեկը կարողացանք վերադարցնել, հաստատ չէր մտածում, թե ի՞նչ եմ անում էսքան անծայրածիր Հայաստանը, բեր կեսը նվիրեմ հարևաններիս, գուցե նրանք բարյացկամ լինեն ու պատերազմներ չսկսեն: Ես ավելի լավ է մի շքեղ պալատ կառուցեմ ու դոդավայել ապրեմ...
Ինչևէ.
Ինչքանով էլ տպավորիչ էր այդ տեսարանը, բայց շատ մտքեր առաջացան, որ ինձ հանգիստ չեն տալիս.
Անծայրածիր տարածքների վրա անթիվ կիսաքանդ տներ ու պարապության մատնված հարթավայրեր, որ ի՞նչ:
Հայաստանի այլ մարզերում նման բնություն ու հարթավարեր չկան, ու գյուղացին մի քանի տարում հրաշքներ կգործեր այնտեղ: Պահել ենք անփոփոխ ավերակ, որ Հայաստանի լավագույն տարածքները նորից զիջենք թուրքերի՞ն:
Մեծ ռեսուրսներ չէին պահանջվի, որ նպաստեինք ներգաղթին ու աջակցեինք գյուղացիներին, որ ծաղկեցնեին այդ տարածքները: Կարելի էր քանդված տների քարերով իրարից հեռու նոր տներ կառուցել ու տնամերձ մեծ հողատարածքներ տալ գյուղացիներին, նպաստել էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությանն ու արտահանմանը, իսկ գյուղացին, քանի որ նրան առաջին հերթին օգնող ձեռք է անհրաժեշտ, կունենար շատ երեխաներ, ու 20 տարուց բնակչությունն ամենաքիչը կքառապատկվեր: Իսկ մենք ունեցանք 25 տարվա պարապություն ու մի քանի պալատներ Լյուդովիկոս 17-ի ոճի, ու գողացված միլիարդներ արտասահմաններում:
Բոլորիս հայտնի է, թե ինչ ողբերգական վիճակում է Հայաստանի դեմոգրաֆիական նկարագիրը, իսկ ադրբեջանցիները, ի հեճուկս մեզ, Եվրոպայում ամենամեծ դեմոգրաֆիական աճ գրանցող ազգն են: ՀԻմա պահել ենք Ակնան դատարկ, որ լցնենք նորից թուրքերով ու 20 տարուց մեզ էլի կախաղանի պարանի պես խեղդե՞նք:
Էլ չեմ ասում, թե քաղաքը շենացնու համար քանի հայ ընտանիքներ չէին կործանվի, տղամարդիկ կաշխատեին ու կարարեին Հայաստանում, ոչ թե ռուսաստաններում չարքաշ աշխատանք կանեին՝ զարկ տալով լավրովների, տիմոշենկոների ու սաակաշվիլիների արտադրությանը, որ հետո պատուհաս դառնաին մեր գլխին: Ու հայ երեխայի համար ընտանիք հասկացությունը չէր ասոցացվի ամեն նոր տարուն հորը տեսնելու «երջանկությանը»:
Թե մեզ նորից սպառնային թուրքերը, ավելի հեշտությամբ կընդլայնեինք ՀՀ-ի սահմանները ու կազատագրեինք նոր հողեր: Բայց դե պատերազմում մեր հաղթանակը դարձավ ֆորմալ մի բան, քանի որ մեր անկուշտ դավաճաններն արեցին ավելին, քան կարող էին անել թուրքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել