Ադրբեջանն հավակնոտ է լինելու մեր տարածքների հանդեպ, քանի դեռ մենք ինքներս, ավելի ճիշտ, մեր իշխանություններն են դա թույլ տալիս: Եվ դա անկախ նրանից՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու դիմաց ԼՂ-ին սահմանակից տարածքներից ինչ-որ բան կզիջենք ադրբեջանցիներին, թե՝ ոչ: Եթե Ադրբեջանը զգա, որ մենք պատրաստ ենք ամեն պահի իր քթին տալ, ապա ո´չ կրակոցներ կլինեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ո´չ էլ դիվերսիայի փորձեր կձեռնարկվեն մեր դեմ: Մեր երկիրը գոյատևման փուլից պետք է թևակոխի զարգացման փուլ, սակայն ապագայում հնարավոր երկարատև պատերազմն Ադրբեջանի հետ կարող է ջլատել մեր ունեցած տնտեսական առանց այն էլ թույլ ներուժը: Հեղհեղուկ է նաև մեր վարած արտաքին քաղաքականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել