Արդեն երկու շաբաթ է անցել նոր հրադադարից, ու այս երկու շաբաթվա մեջ հոլի պես պետք է աշխատեր մեր ԱԳՆ-ը, որովհետև արդեն պատերազմի օրերին իրենց ձեռքի տակ կային անհերքելի փաստեր՝ Ադրբեջանի բանակի կողմից իրականացված վայրագությունների մասին ու բացի բուն կոնֆլիկտի կարգավորման պրոցեսներից և դրանցով զբաղվող միջազգային կամակերպություններից, կան նաև այլ ինստիտուտներ, որտեղ կարելի է արծարծել այլ կարևոր թեմաներ, ինչպիսին է, օրինակ, մարդկայնության դեմ հանցագործությունների հարցը։
Ես վստահ եմ, որ հեսա մի երկու շաբաթից ԱԳՆ-ը հանդես կգա հերթական մուննաթոտ հայտարարությամբ, որտեղ կվստահեցնի, որ իրենք տիտանական աշխատանք են տարել ու մի այլ կարգի հետամուտ են եղել, պարզապես դա արել են թաքուն (ոչ հրապարակային կուլուարներում)։
Հարգելի՛ անտաղանդ դիվանագիտական կորպուս, մենք ունենք տասնյակ դեսպաներր ու պատվիրակներ՝ տարբեր միջազգային տրիբուններում, ունենք փոխարտգործնախարարներ և ունենք փոխարտգործնախարար։ Հիմա պետք է այս բոլոր դերակատարները ռմբահարեին նոտաներով, պետիցիաներով ու զեկույցներով բոլոր միջազգային և օտարերկյա ինստիտուտները, ակտիվ ու հրապարակայնորեն քչփորեին ամեն հնարավոր բան՝ երկկողմ հարաբերություններից սկսած ու ՄԱԿ-ի մաստաբով վերջացրած, պետք է օր ու գիշեր հրապարակային հայտարարություններ անեին՝ չմոռանալով կուլուարային պրոցեսսների մասին, որպեսզի իրենց կոնտրագենտները վաղը հնարավորություն չունենան ասելու, թե իրենք ոչինչ չեն արել։ 
Ես անկեղծորեն չգիտեմ, թե ինչով են զբաղվում ԱԳՆ-ում հիմա, հավանաբար, ինչ որ բան փորձում են անել, բայց դա ակնհայտորեն քիչ է, ու առավել ևս անթույլատրելի է նման ստվերային գործելաոճը։ Օրինակ, վերցրեք մեր թշնամուց․ դրանց դիվանագիտական կորպուսը կիբորգների նման է աշխատում մոլորակի բոլոր անկյուններում, բոլոր հնարավոր ու անհնար ամբիոններում, իսկ Մամեդյարովն Ալիևից հետո ամենահաճախ հայտնվող դեմքն է Մեդիա դաշտում։

Իրա´ր եկեք, թամբալնե՛ր։ Սովորել եք տարիներ շարունակ ձրիակերությամբ զբաղվել ու աննպատակ միջազգային միջոցառումների մասնակցել։ Ժամանակն է, որ դուք էլ այս երկրին մի՜ քիչ օգտակար լինեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել