Ոստիկանների արժանապատվությունը պիտի ավելի ազդված լիներ իրենց ոչ "ոստիկանական" գործառույթ պարունակող հրաման կատարելու համար, և եթե այդ "քաղաքացի-ոստիկաններն" իսկապես արժանապատվություն ունենային բաց նամակով կդիմեին Վովա Գասպարյանին իրենց ծիծաղելի վիճակում չդնելու խնդրանքով, օրինակ՝ չտալ հրաման՝ պուրակի պաշտպանների վրա հարձակվել և հետո ծաղիկ նվիրել, անհայտ հաստափորների մասնավոր չկառուցված օբյեկտները գիշեր-ցերեկ պաշտպանել և քնած երեխաների վրայից վրան գողանալ!!! Այս դեպքում, միգուցե, հավատայի, որ այդ պագոնների տակ մարդ կամ քաղաքացի կա: Իսկ նման նամակները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ միայն հլուհնազանդ անիրավությունները կոցկող ոստիկանների հետ գործ ունենք, այլև՝ անանուն, ինչ-որ մի խմբի, որ նույնիսկ չի համարձակվում ներկայանալ:

http://news.am/arm/news/97569.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել