Նիկոլ Փաշինյանը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում, փորձելով արդարացնել իրենց այն թեզը, թե Հայաստանում փոփոխությունների միակ ճանապարհը ընտրություններն են և դրանց միջոցով հնարավոր է իշխանություն փոխել, հայտարարել է. «Էն պահին, որ ընտրությունների մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը մեզ կասի` գնա և վերցրու իշխանությունը, մենք կգնանք և կվերցնենք իշխանությունը: Քանի դեռ ՀՀ ժողովուրդը մեզ նման բան չի ասել, մենք դրան ուղղված որևէ գործողություն չենք անելու»:

Շատ վիճելի ու վտանգավոր բան է ասում Նիկոլը. նրա ասածով ստացվում է, որ կոնկրետ Հրազդանի պարագայում հրազդանցիները ՀՀԿ-ին ու իրենց թեկնածուին են ասել՝ գնա ու վերցրու իշխանությունը. կամ՝ 2008-ին ու 2013-ին Սերժ Սարգսյանին, ԱԺ ընտրություններում՝ ՀՀԿ-ին են ասել՝ գնացեք ու վերցրեք իշխանությունը, կամ հանրաքվեի ժամանակ ԱՅՈ-ի կողմնակիցներին են ասել՝ գնացեք ու վերցրեք...

Չկա նման բան, հնարավոր չէ նման բան, որ իշխանության նկատմամբ համատարած ու բացարձակ անվստահության, իշխանության շատ ներկայացուցիչների հանդեպ ատելության պայմաններում, ժողովրդի սոցիալ-տնտեսական ողբալի, աղքատության ծայրահեղ չափերի հասնող ցուցանիշների պարագայում այդ նույն ժողովուրդը իշխանությանն ու իշխանության ներկայացուցչին ասի՝ քեզ եմ տալիս ձայնս, գնա ու վերցրու իշխանությունը...

Հայաստանյան ընտրությունների մեծամասնությունում իրականում ժողովուրդը երբեք էլ իշխանությանը չի ասել՝ գնա ու վերցրու, շատ դեպքերում հենց ընդդիմությանն ու ընդդիմադիր թեկնածուին է ասել՝ գնա ու վերցրու.... բայց....

...Ամեն ինչ թաքնված է այդ բայց-ի տակ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել