«Ասում են, թե Հայաստան ժամանած, մասնավորապես ՌԴ Պետդումայի ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք Աժ համապատասխան հանձնաժողովի հետ փակ քննարկում են անցկացրել և չեն համաձայնել ընդունել համատեղ հայտարարությանը, ահավոր զարմացել են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից ու իրենց տարակուսանքն են հայտնել «Էս ո՞նց եղավ»։ Վերջիններիս խիստ հանրամատչելի բացատրել են, թե «ոնց եղավ», պատմել, որ Հայաստանում հանրությանը ոչ միայն զայրացած է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հզորաքանակ զենք վաճառելու փաստով, այլև, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որն ունի արբանյակային կապ և իմացել Է, որ Ադրբեջանը հարձակման է նախապատրաստվում, չի զգուշացրել Հայաստանին, որը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է նաև»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել