Էն "տղաները", ովքեր չեն կրել զինվորական համազգեստ, շարք չեն կանգնել, ցուրտ ձմռան պայմաններում չեն մրսել` երկրի սահմանները պահելիս, համակարգչի հետևից ԶԻՆՎՈՐՆԵՐԻ մասին ամպագոռգոռ արտահայտություններ Մի՛ արեք:
Սահմանին կանգնած ԶԻՆՎՈՐԸ դրա կարիքը չունի: ՀԵՐՈՍՆԵՐԸ առանց ձեր ասելու էլ պահում են ու կպահեն մեր երկրի սահմանները:
Դուք ավելի լավ է փորձեք աջակից լինել ԶԻՆՎՈՐԻՆ ձեր գործերով, ոչ թե սին ու սուտի խոսքերով: ԶԻՆՎՈՐՆԵՐԸ պահում են մեր սահմանները էն հույսով , որ դուք էլ կարող եք կայուն պահել երկրի "ներքին սահմանները ":
Իսկ դուք ի՞նչ եք անում: Տրվում եք մի քանիսի սին խոստումներին ու վաճառում ժողովրդին...էսքանից հետո ինչ երեսով եք զինվորական ծառայությունից խոսում, ԶԻՆՎՈՐՆԵՐԻ մասին բաներ ցիտում: Ամոթ է,
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Հ.Գ. եթե չգիտեք` իմացեք ` Դուք ոչ թե երկրի ապագան եք, այլ երկիրը դեպի կործանում տանող անձինք:

Երկրի ապագան ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐՆ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել