«AM ամբիոնի» այս թողարկման թեման է համացանցի ուժն ու հզորությունը: Արդյո՞ք սոցիալական կայքերը կարող են որևէ կարևոր հարց լուծել, թե՞ այն ամենը, ինչ խոսվում ու քննարկվում է այնտեղ, միայն ժամանակավոր բնույթ է կրում ու որոշ ժամանակ հետո պարզապես մոռացվում է, քննարկման թեման էլ փոխվում: Այսօր որոշ հարցեր սոցիալական կայքերի միջոցով լուրջ արձագանք են ստանում, ու նույնիսկ կան մարդիկ, որոնց անունները հանրությանը հայտնի են դարձել համացանցում նրանց ակտիվության շնորհիվ: Բայց արդյո՞ք լրատվամիջոցները պետք է իսկապես մեծ ուշադրություն դարձնեն յուրաքանչյուր օգտատերի գրառմանը համացանցում ու դա ներկայացնեն որպես լուր: Այս անգամ քննարկում ենք «AM ամբիոնում»` համացանցի ուժը:

Մեր հյուրերն են` Վիլեն Գաբրիելյանը, Էդգար Բարսեղյանը, Տիգրան Քոչարյանն ու Արա Ասլանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել