Առաջին տարի` հայերը Քոբուլեթի են գնում ոչ թե հանգստանալու, այլ` ատամները սարքելու:

Երկրորդ տարի` հայերը Ռուսաստան են գնում աշխատելու, իսկ ձմռանը նաև տաքանալու` Հայաստանում գազի թանկացման պատճառով:

Երրորդ տարի` սիրիահայերը և անգամ Սփյուռքի նախարարության աշխատակիցները մասնակցում են «Թռանք տնից» համահայկական ֆլեշ-մոբին:

Չորրորդ տարի` վարչապետ Տիգրան Սարգսյանին վերջապես հաջողվում է լցնել բյուջեն օդի փողի, այսինքն՝ թռիչքների հաշվին կուտակված հարկերի հաշվին:

Հինգերորդ տարի` բոլորն ապրում են Ապահով Հայաստանում: Բոլորը, այսինքն՝ մնացած քսան-քսանմեկ հոգին, Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Երևանում, իսկ էլ ավելի կոնկրետ՝ Հյուսիսային պողոտայում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել