www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ օձն ընկավ թիթեռի հետևից և սկսեց հետապնդել նրան օր ու գիշեր: Վախը նոր ուժեր էր տալիս թիթեռնիկին, և նա թռչում էր ավելի ու ավելի հեռու: Իսկ օձը չէր հոգնում սողալով կրնկեկրունկ հետապնդել նրան: Երրորդ օրը, ուժասպառ թիթեռնիկը զգաց, որ այլևս չի կարող թռչել, նա նստեց մի ծաղկի վրա և հարցրեց իր հետապնդողին.

— Մինչ այն բանը, որ ինձ կսպանես, կարելի՞ է քեզ երեք հարց տալ:

— Իմ օրենքներից չէ՝ զոհերին այդպիսի հնարավորություն տալը, սակայն լավ, կհամարենք սա քո վերջին ցանկությունը, կարող ես հարցնել: 

— Դու սնվում ես թիթեռներո՞վ:

— Ոչ... 

— Ես քեզ ինչ-որ վատ բա՞ն եմ արել:

— Ոչ: 

— Այդ դեպքում ինչո՞ւ ես ուզում սպանել ինձ:

— Ատում եմ նայել, թե ոնց ես սավառնում:

Հաճախ մենք նեղանում ենք, ատում միմյանց, մտերիմին չար բան ենք ցանկանում և նույնիսկ չենք էլ մտորում այդ մասին: Սակայն պատճառը հաճախ հենց մեր մեջ է, ուղղակի պետք է ավելի խոր նայել սեփական սրտի մեջ, և այդ ժամանակ մենք կկարողանանք մեր մեջ տեսնել այն օձին՝ «նախանձի օձին», ով մարդկային անհաջողությունների հիմնական պատճառն է:

Ժերիկո ժան-Լուի-Թեոդոր «Մոնոմանիկ նախանձ: Խելացնորը»1822

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել