Ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ընթանում է hամաշխարհային հալսարանական մարզական ֆեդերացիայի ՝FISU-ի կողմից կազմակերպվող շախմատի համալսարանական աշխարհի 14-րդ առաջնությունը՝WORLD UNIVERSITY CHESS CHAMPIOSHIP 2016-ը:
Ստուգատեսին մասնակցում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ: Տղաների մրցապայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ՝ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանը ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես կգա շախմատի 2016թ ՀՀ չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:
Այստեղ բացի անհատական պայքարից, ընթանում է նաև թիմային հաշվարկ:
Տղաների մրցաշարի մասնակիցների թվում է նաև ՌԴ-ի պատվիրակ 23-ամյա միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը:
Աբու Դաբի մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանն է:
Քիչ առաջ ավարտվեց եզրափակիչ ՝9-րդ տուրը: Ողջ մրցաշարի ընթացքում տղաների մրցապայքարում վերեքով հանդես եկած Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտության մատնեց սերբ միջազգային վարպետ Մարկո Նենեզիչին և արձանագրած փայլուն արդյուքնով՝ 9 հնարավորից 8 միավոր (7 հաղթանակ ,2 ոչ-ոքի) հռչակվեց ուսանող շախմատիստների աշխարհի չեմպիոն և արժանացավ ոսկե մեդալի:
2-րդ և 3-րդ տեղերը գրաված արծաթե և բրոնզե մեդլակիրներ դարձած ռուսաստանցի գրոսմայստերներ՝ Վլադիմիր Ֆեդոսեևից և Պավել Պոնկրատովը հայ գրոսմայստերից ետ մնացին համապատասխանաբար ՝ 1 և 1,5 միավորով: Գաբուզյանը նաև իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 27 կետով ու հիմա արդեն այն գերազանցում է 2600-ի սահմանագիծը:


ՀՀ մյուս պատվիրակները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները ՝
Տղաներ ՝ 17 երեկրի 48 մասնակից՝
4.Սամվել Տեր- Սահակյան՝ 6 միավոր,
7.Տիգրան Ս .Պետրոսյան ՝ 5,5 միավոր,
11.Նիկիտա Մատինյան ,Ռուսաստան ՝ 5,5 միավոր:
Աղջիկներ ՝ 15երկրի 34 մասնակից ՝
1.Շիքյուն Նի, Չինաստան՝ 6,5 միավոր,
2.Գյոզալ Հաքիմիֆարդ, Իրան ՝ 6,5 միավոր ,
3.Աննա Վարակոմսկա ,Լեհաստան՝6,5միավոր,
10.ՄԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ՝ 5 ՄԻԱՎՈՐ:
Կանանց ՀՀ 2016թ չեմպիոնուհի Մարիա Գևորգյանի մրցելույթը ևս դրվատանքի է արժանի, քանի որ նա իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 16 կետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել