Եթե մի կողմ թողնենք մաշված կաղապարային հայտարարությունները և աֆրիկյան սևամորթ պատվիրակությունների սովորական դարձած «ննջող» ներկայությունը, Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան վերջին համաժողովը և դրա լուսանցքներում ընթացող գործընթացներն աչքի ընկան երկու կարևոր հանգամանքով, որոնք, ըստ էության, մեկը մյուսի տրամաբանական շարունակություն էին:

Նախ՝ ակնհայտորեն Իրանի դեմ կառուցված թուրք-սաուդական դաշինքը խորացավ նաև համագործակցության երկկողմ խորհրդի ստեղծմամբ, իսկ ողջ համաժողովն իրականում վերածվեց նշված երկու երկրների կողմից Թեհրանի դեմ ուղղված դիվանագիտական յուրատեսակ «հատուկ գործողության», որտեղ սաուդացիներն ապահովում էին բացահայտ, իսկ թուրքերը՝ գաղտնի ճակատները:

Երկրորդը՝ իրանցիներն իրենց հերթին բավական ակտիվ գործողություններով շոշափեցին բոլոր կողմերի տրամադրությունները և ի վերջո բոյկոտելով թե՛ եզրափակիչ նիստը և թե՛ հռչակագիրը, փաստացիորեն հօդս ցնդեցրեցին հենց իրենց դեմ օգտագործվող իբր «իսլամական համերաշխության» արդեն վաղուց իրեն սպառած գաղափարը՝ այդպիսով լեգիտիմության վերջին նշույլներից զրկելով ոչ միայն հակաիրանական, այլև հակահայկական այն բոլոր անարդար կետերը, որոնք ներառվել էին նշված փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել