Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, 2016 թվականի ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Անմիջապես  դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական ուժի գործադրմամբ կոտրելով Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի մուտքի դռան փականը, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նշված տուն և մանկահասակ՝ 5 ամսական, երեխայի և նրա մոր նկատմամբ դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար և ոսկյա զարդեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել