Որոշ ռուս վերլուծաբաններ սխալմամբ գրում են, թե Կրեմլի գլխավոր բիզնեսմենը նորից հաղթանակ տարավ այս անգամ... Արցախյան ճակատում: Ըստ վերլուծաբան Վլադիմիր Գոլիշևի, Պուտինն իբր հաղթանակեց հետևյալում՝

- Կազմակերպել պատերազմ,
- Դառնալ գլխավոր "խաղարարը", - որոշում կայացնողը:

Պարոն Գոլիշևը ճիշտ է՝ այո՛, Կրեմլի նշանակված գլխավոր բիզնեսմեն Պուտինը կազմակերպեց ու հրահրեց այդ քառօրյա պատերազմը, սակայն դիվիդենտներ նա չքաղեց ընդհանրապես, քանի-որ հայ զինվորը չթողեց, որ իրականանա Կրեմլյան ավանտյուրիստական ծրագիրը: Եվ եթե կիլդիմ Ալիևին թվում է, թե Մոսկվայի Լենին փթիրը պահող մովզալեյի չափ տարածքը հաղթանակ է, ապա Պուտինյան դիվանագիտության առումով, նրա արած Ալիևին սատարող քայլը՝ կարող է նրա համար իսկապես դառնալ մահվան պանթեոն այս տարածաշրջանում: Զարմանալի է, որ Կրեմլյան այս նեոբոլշևիկը չի հասկանում, որ Թուրքիային ու Ադրբեջանին սիրաշահելը կամ նրանց հետ պակտ կազմելը՝ կլինի Ռուսաստանի վերջը: ժամանակավոր էֆեկտների հետևից ընկելով այս կեղծ ռուս ազգայնական խաղացողը չի հասկանում, որ նույնիսկ իր Լոնդոնյան պապաները դա բացառում են՝ գոնե՛ այսօր: Չի հասկանում, որ նրան տրված է կատարողի, այլ ոչ թե գլխավոր խաղացողի դերակատարում, իսկ Ադրբեջանը "ռուսական աշխարհ" համարելը՝ լոկ դուգինյան դեբիլիզմ է՝ հետ սովետական իլիուզիա է, քանի-որ Ադրբեջանի դեմքը միշտ է եղել դեպի Թուրքիա, և ի սկզբանե Ադրբեջանը ստեղծվել է հենց ա՛յդ հեռահար նպատակի համար: Եվ պատահական չէ, որ հենց երեկ՝ Ապրիլի 13-ին, տեղի ունեցավ Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան Էներգո միջանցքի կառուցման պայամանագիրը: YEREVAN (Arka)—Energy ministers of Armenia, Russia, Iran, and the deputy energy minister of Georgia signed a “road map” for building the North-South Energy Corridor during a meeting in Yerevan on Wednesday. Ավելացնենք, որ եթե Վրաստանի երկաթուղին պատկանում է արևմտյան "ընկերություններին", ապա Հայաստանի թե՛ Երկաթուղին, թե՛ էներգոկիրները պատկանում են ռուսական կողմին, թեև այդ ռուսական ընկերությունների արժեթղթերի հինական տերերը... մեղմ ասած "ռուսականներ" չեն: Այսինքն, արևմուտքը, այսպես թե այնպես, իր հաղթական քայլն արեց մեր տարածաշրջանում...

Ինչևէ: Խաղը շարունակվում է: Սահմանին կանգնած հայ հերոս զինվորի շնորհիվ "մեծ" հորջորջվող քաղաքական ստահակները արգելակվցին, և ամեն ինչ վերադարձավ իր նախկին դիրքերը: Արցախյան "թնջուկը" ևս մի քանի տարի կմնա այնպես ինչպես եղել է...

Սակայն,
Հայաստանի իշխանական կլանը, և նրա հարակից շրջապատը, որը երկու տասնամյակ զբաղված է երկրի թալանով - հայոց պետականության առաջին թշնամին է: Ծույլ ու մեղրածոր հարստության ճահիճներում թլթլացող էլիտա կոչված դեգենեռատները իրականում Հայաստանի ու Արցախի,- հայոց պետականությա՛ն առաջին թշնամիներն են:
Արտագաղթով, տնտեսական փլուզմամբ այսպես շարունակաբար ընթանալու դեպքում, հաջորդ անգամ մենք էլ դիմակայելու ուժ չենք ունենա:

Միթե՞ այս քառօրյա պատերազմից պարզ չդարձավ, որ սեփական դիրքերում ամուր կանգնածին հաղթել հնարավոր չէ:

Արցախյան հիմնահարցը, որը ենթադրում է նաև հայոց պետականության գոյություն, ունի երկու լուծում՝

Ա- Գնալ տխրահռչակ ԼՏՊ դեգենեռատի ճանապարհով՝ գնալ կապիտուլացիայի և աստիճանաբար, տարիների ընթացքում լուծվել ու լուծարվել՝ կորցնել հայոց պետականությունն իսպառ:

Բ- Հասկանալ, որ մեր հաղթանակի ԴԵ ՖԱԿՏՈ-ն է մեր իրական հաղթանակը: Մենք ապրել ենք այսպես քսանհինգ տարի, պիտի ապրենք հաղթած ու չճանաճված՝ թքած ունենալով բոլորի վրա ևս քսանհինգ հազար տարի... Մենք միշտ ենք ունենալու մեր թշնամի հարևաններին՝ անկախ որևէ տափակ թղթի կտոր կոչված փաստաթղթի, քանի-որ փաստաթղթերը երբեք չեն եղել երաշխիք ու չեն էլ լինելու:

Հին հայկական ժողովրդական խոսք կա՝ "ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԹՇՆԱՄԻ ՏԱ, ՈՐ ՊԱՅՔԱՐԵՍ ԵՎ ՈՒԺԵՂ ԴԱՌՆԱՍ":

Բայց արի ու տես, որ երեկվա չտես քաղքենիները՝ այսօր էլիտա դարձածները, մերսեդես-յաշիկներով են ուզում ֆռֆռան, եվրոպաներում առնաձնատներ ունենան, սալոնային կյանք վարեն... Ահա դրա համար գնում դառնում են օտարի սապոգի պառտիանկա, տենչում են ԴԵ ՅՈՒՐԵ փաստաթուղթ՝ էն էլ ումի՞ց - թշնամուց՝ թեկուզ զիջումների գնով; Ինչո՞ւ: Պարզ է, - որ վայելեն իրենց ՀԱՐՍՏԱՓԹԻՐ ճղճիմ գոյությունը՝ թքած ունենալով թե վաղն ինչ կլինի, թքած ունենալով այս տարածաշրջանում հայ տեսակի գոյության հարցի վրա ընդհանրապես:

Կազմակերպված հզոր պետություն ունենալու համար ռեսուրսներ պետք չեն: Ցույց տվեք աշխարհում մի կազմակերպված ժողովուրդ, երկիր, որը բնական ռեսուրսներ ունի: Հիմնականում կտեսնեք լրիվ հակառակը: Ուժեղ լինելու համար՝ հիմնական ռեսուրսը ստեղծագործ միտքն է, և ժողովրդի կազմակերպված բնավորությունը: Ժամանակն է անցնել ազգային ասկետիզմի:

Պետք է լինել ուժեղ, թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական և թե գաղափարական առումներով:

Հայայստանի քաղաքացին իրեն պետք է երկրի տերը զգա ի՛ր ամեն քայլափոխին, պետք է հավատա՛ իր վաղվա օրվան, պետք է հավատա, որ ինքը ապրող մարտիկ է ծնվել ու լիարժեք գոհ լինի իր կյանքից:

Մեր դեպքում սա՛ է հաղթանակի գրավականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել