Երբ ուզում են ազգերին ստրկացնել կամ ոչնչացնել, առաջին հերթին իջեցնում են նրանց կրթական մակարդակը , որովհետեւ ավելի նեղ մտածող մարդիկ կարող են ընդամենը մտածել իրենց ֆիզիկական գոյության մասին, հեշտ են կառավարվում, չեն ընդիմանում,ոչինչ չեն պահանջում:
Սինջարում կրթական մակարդակը եզդիների ցեղասպանությունից առաջ:
Սինջարի եզդիների 69 % տոկոսը եղել է անգրագետ: Ամբողջ 600 000-անոց Սինջար շրջանում չի եղել ոչ մի բարձրագույն կրթական հաստատություն:
Հետաքրքիրն այն է, որ գրագետ եզդիների կրթական մակարդակը ի տարբերություն սունիների բարձր է: Այսինքն եթե Իրաքում ապրող միջին վիճակագրական սունիի կրթական մակարդակը դպրոցական մակարդակի է, եզդի գրագետ քաղաքացունը տատանվում է բակալավրից-մագիտրատուրա միջակայքում:
Հետաքրքիր է նաեւ այն, որ Սինջարում կրթություն ստացած միջին վիճակագրական եզդիների 70 տոկոսը աղջիկներ ու կանայք են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել