Տարածաշրջանային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բացահայտ պայքար է գնում մեր տարածաշրջանում  «Լավագույն համախմբող»-ը տիտղոսի համար: Հաշվի առնելով «Ուժն է ծնում իրավունք»  կարգախոսը` ռուսական կայսրությունը նախաձեռնեց Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, որը կարելի է ասել նախկինում գործող և փլուզված ԽՍՀՄ ավելի կատարելագործված և ժամանակակից տեսակն է: Բնական է, որ ոչ բոլոր նախկին խորհրդային պետությունները համաձայնեցին մաս կազմել նոր միությանը, իսկ այն պետությունները` որոնք այս և այլ կերպ անդամակցեցին կառույցին, ինչ-որ կերպ կապված են և փաստացի տնտեսական կախում ունեն ՌԴ-ից: Տարածաշրջանում նաև ավելի վառ կերպով սկսեց աչքի ընկնել արնախում թուրքիան, որը ոչ մի կերպ չի կարող խաղաղության երաշխավոր հանդիսանալ հարավային կովկասում, քանի-որ կոնկրետ Ղարաբաղյան կոնֆլիկտում բացահայտ կերպով աջակցում է իր քույր կամ չարաճճի սիրեկան պետություն ադրբեջանին: Թուրքիայի նախագահ` Ռեջեփթայիփ Էրդողանը վերջին շրջանում ակտիվ հանդիպումների շղթա սկսեց նաև ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ: Երեկ հանդիպեց Ղազախստանի նախագահ` Ութսուլթան Նազարբաևի, իսկ այսօր հանդիպում է նախատեսված Բելառուսի նախագահ` Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որոնք ԼՂՀ հակամարտության հարցում բացահայտ աջակցություն են հայտնում մեր թշնամի ադրբեջանին: Հաշվի առնելով Ռուսաստանի ցանկությունը ադրբեջանին նույնպես մտցնել ԵՏՄ տնտեսական գոտի` թուրքիան մեկ քայլ առաջ է նաև այդ հարցում և պարբերաբար ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ իրենց ինտիմ ողջագուրգուրանքներով հասկացնում է, որ ադրբեջանը թուրքիային հպատակ պետություն է: Եվ այսպիսով կարելի է ասել, որ թուրքիան փաստացի որս է սկսել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների վրա, որի նպատակն է ճնշել ռուսաստանին և տարածաշրջանում թուլացնել վերջինիս միանձնյա իշխանությունը: Շարունակելի...

Հ.Գ. նշեմ, որ ես միմիայն հայամետ եմ, և բոլոր պետությունների հետ իմ շահերը համընկնում են այնքանով, որքանով ՀՀ-ի շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել