Ittrend.am-ը գրում է.

Քանի որ սոցցանցերում անընդհատ տարածվում են ապատեղեկատվություն տարածող, գումար աշխատող և ադրբեջանամետ կայքերի բազմաթիվ ցուցակներ, ittrend.am-ը ներկայացնում է այդ կայքերի դասակարգված վերլուծություն՝ շփոթություններից զերծ մնալու համար:

Դիտարկված կայքերը և վիդեո պորտալները բաժանվել են 4 խմբի.

1. Բացահայտ ադրբեջանական կայքեր,
2. Կայքեր, որոնք օգտվում են առիթից և գումար աշխատում գովազդի վրա ու վաճառում քլիքներ,
3. Հարթակներ, որտեղ օգտատերերը տեղադրում են տեսահոլովակներ և հղումներ,
4. Ռուսական և օտարերկրյա կայքեր, որոնք տարածում են ինֆորմացիա` վերցված բաց աղբյուրներից, որը կարող է տագնապ առաջացնել հայ ընթերցողի մոտ:

Խումբ 1 (բացահայտ ադրբեջանական կայքեր)

1. armenia.az  կայքը գործում է 2010 թվականից, աշխատում է հայերեն և ռուսերեն լեզուներով: Կայքի թիրախային լսարանը հայալեզու և ռուսալեզու ընթերցողներն են: Կայքը ներկայացնում է ադրբեջանամետ տեսակետներ ցանկացած հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական դեպքերի լուսաբանման ժամանակ: Կայքը աշխատում է երկարակյաց պլանների իրագործման ուղղությամբ:

2. armenianreport.com կայքը ստեղծվել է 2014-ին, իբր թե հայկական սփյուռքի կողմից` ներկայացնելու համար նրանց տեսակետը Հայաստանի մասին: Կայքում խոսվում է Հայաստանում տիրող քրեաօլիգարխիկ համակարգի ամենաթողությունների մասին: Կայքը ռուսերեն լեզվով է և նպատաուղղված է ռուսալեզու հանրությանը: Կայքը լուսաբանում է նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և աշխարհում տեղի ունեցող նորությունները:

3. cbs.az կայքը գործում է 5 լեզվով` հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն: Կայքը բացահայտ ադրբեջանական է և ներկայացնում է ադրբեջանի տեսակետը տեղի ունեցած դեպքերի մասին: Կայքը լուսաբանում է նաև աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող նորությունները: Կայքը ունի էջեր Facebook-ում, YouTube-ում, Twitter-ում և Google+-ում: Բոլորն էլ աշխատում են բազմալեզու ֆորմատով:

4. irevanaz.com  կայքը ստեղծվել է 2006 թվականին: Ինչպես գրված է կայքում, «Իրեվան» լրատվավերլուծական կենտրոնն ստեղծվել է 2006 թվականին՝ Հարավային Կովկասի երկրների զարգացման պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական, ազգամիջյան ընդհարումների բնագավառում հետազոտություններ անցկացնելու նպատակով: Կայքը բացահայտ ադրբեջանական է և գործում է հայերեն և ռուսերեն լեզուներով: Թիրախային լսարան` հայախոս և ռուսախոս հանրություն:

5. Oxu.az ադրբեջանական կայքն աշխատում է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: Կայքի թիրախային լսարանն ադրբեջանական և ռուսական հանրությունն է: Կայքը հասանելի է Facebook-ում և Twitter-ում, ինչպես նաև ունի iOS ևAndroid հավելվածներ:

Screenshot_2016-04-03-23-23-42

6. haqqin.az – ադրբեջանական կայք, որը գործում է 2012 թվականից: Տարածում է դեպքերի մասին ադրբեջանական տեսակետը: Կայքն աշխատում է ռուսերեն լեզվով:

7. Ilham Aliyev-ի Twitter-յան էջ – Ադրբեջանի նախագահն ունի միանգամից երկու էջ Twitter-ում` մեկը նախատեսված է անգլախոս լսարանի համար, մյուսը` ադբեջանախոս:

Խումբ 2 (կայքեր, որոնք օգտվում են առիթից և գումար աշխատում գովազդի վրա ու վաճառում քլիքներ)

1. bestinfo.am – կայքը տրաֆիկ ապահովելու նպատակով տարբեր խուճապային տրամադրություններ սերմանող տեսանյութեր է տեղադրում: Ֆեյսբուքի միջոցով նաև այլ իրենց “հաճախորդների” համար լայքեր հավաքող հրապարակումներ է անում:

2. bigbat.am – Նույն 1 կայքի նման:

3. goodinfo.am կայքը հայկական է և տեղադրում է տարատեսակ տեղեկատվություն` կապված վերջին իրադարձությունների հետ, դիտումների քանակ ապահովելու համար:

4. hayerjan.ru կայքում տեղադրված են տարատեսակ գովազդներ, բոլոր ղարաբաղա-ադրբեջանական թեմայով նյութերի վրա` գումար աշխատելու նպատակով:

5. hayojax.am. նույնպես գումար են աշխատում գովազդի վրա` տարածելով տարատեսակ տեղեկատվություն վերջին օրերի իրադարձությունների մասին:

6. haynews.net. նույն կերպ, ինչպես և hayojax.am-ը, այս կայքը գումար է աշխատում գովազդի վրա` տարածելով տարատեսակ տեղեկատվություն վերջին օրերի իրադարձությունների մասին:

7. i-pr.am-ը դիտելիության քանակ է ապահովում ռազմական իրադարձությունների ֆոնի վրա` տեղադրելով մահացած զինվորների լուսանկարներ: Ներկայումս կայքն անջատված է:

8. armcrimenews.com-ը տարածում է չստուգված և հորինած լուրեր վերջին իրադարձությունների հետ կապված` այցելությունների քանակը բարձրացնելու նպատակով: Նման նյութերից են, օրինակ, «Գեներալ Մանվելի 10.000-ոց զորամիավորումը մտավ Ադրբեջան» և նմանատիպ այլ թեմաներ, որոնք վերնագրված են այնպես, որ հետաքրքրություն առաջացնեն լսարանի մոտ, սակայն չեն համապատասխանում իրականությանը:

9.  hay1.ru– վիդեո պորտալ, որը սեփակա տրաֆիկի ապահովման համար տեղադրում է նաև ադրբեջանամետ քարոզչական տեսանյութեր:

Խումբ 3 (հարթակներ, որտեղ օգտատերերը տեղադրում են տեսահոլովակներ և հղումներ)

Տվյալ կայքերը օրինական ու նորմալ ընկերություններ են, սակայն քանի որ հնարավորություն են տալիս գրանցված օգտատերերին իրենց միջոցով գումար աշխատել, շատ պատեհապաշտ օգտատերեր տեղադրելով տեսանոյւթ կամ հղում, գլխագրում նշում են կպչուն ու բացահայտ սուտ պարունակող տեսանյութեր, նպատակ ունենալով գումար աշխատել:

videochart.net
playreplay.me
moevideo.net
crolik.xyz– վերջինս հղումներ կարճացնող ծառայություն է, որտեղ կրկին օգտատերերը տեղադրում են հղումներ, և ամեն հղումի հետ բացվում է այլ գովազդային կայք, որի ցուցադրությունից հղում տեղադրողը գումար է վաստակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել