«Վճռական մենակի»  դերը ստանձնելն ավելի ռիսկային կլիներ

Արդեն հայտնի է, որ վարչապետը մասնակցելու է Երևանից Մոսկվա տեղափոխված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Ռուսաստանի անհասցե դիրքորոշման պատճառով առաջացած տրամադրությունների վերջին ֆոնին սպասվում էր նաև, որ հայկական կողմը կարող էր անգամ հրաժարվել մասնակցությունից։ Ըստ էության, ավելի ճիշտ որոշում է կայացվել, որովհետև հիմա արտաքին աշխարհից մեկուսանալու կամ "նեղանալու" ժամանակը չէ։ Մոսկովյան հանդիպումը կարելի է դիտել որպես հնարավորություն, հնարավորություն այդ բարձր հարթակից արտահայտվելու որոշ փոստատար գործընկերների մասին՝ տողատակում նկատի ունենալով հատկապես Ղազախստանի վարչապետ Ք․Մասիմովին և Բելառուսի վարչապետ Ա․Կոբյակովին, որոնք, ինչպես հայտնի է, Ադրբեջանին հաճոյանալու նպատակով ջանք չեն խնայել երևանյան հանդիպումը տեղափոխելու համար։ Իհարկե, հայկական կողմը կարող էր և հիմնավորել իր չմասնակցությունը, բայց սա այն դեպքն է, երբ սեփական պատյանում պարփակվելը ոչ շահեկան կլիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել