Քառօրյա պատերազմն ու կարծրատիպերի անկումը... Քառօրյա ապրիլյան պատերազմը մեր հասարակության մեջ հասցրեց շատ միֆեր կոտրել: Թերևս ամենագլխավորը դա այն էր, որ վերջապես շատերին տեղ հասավ, որ քաղաքականության մեջ չեն լինում հավերժ բարեկամներ, այլ լինում են միայն մշտական շահեր:
Աշխարհը արագ փոխվում է ու դեռ էլի շատ է փոխվելու, իսկ մեր ազգային ենթագիտակցությունը դեռևս կաշկանդված է 19-րդ դարի առաջին կեսից եկող ու աբովյանական քահանայությամբ կնքված այդ «տեր եմ-հնազանդ եմ» ռուս-հայկական հարաբերությունների վաղուց հնացած կարծրատիպով:
Ներկա պահին այդ «բարեկամության» ամենճշգրիտ գինը որոշեցին մեր երիտասարդները՝ երկու օր առաջ կայացած բողոքի երթի ընթացքում Ռուսաստանի դեսպանատան փոստարկղում խորհրդանշական կերպով թողնելով ընդամենը մեկ դոլար: Հայտնի խոսք կա՝ նախ եկեք առաջին հերթին սովորենք ինքներս մեզ հարգել, որ հետո կարողանանք արդեն ուրիշներին ստիպել հարգել մեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել