Հրանտ Դինքի մահվան վեցերորդ տարին անկախ ինձանից ահա թե ինչի հետ համընկավ։ Ասիական Բուքերի ցանկում ներառվել է Օրհան Փամուկի «Լռության տունը» (Sessiz Ev) և ես որոշեցի այն կարդալ։ Սկսեցի, մի գլուխ ավարտեցի։ Մինչ այդ որոշել էի ՅավրուՀրատ-ով Ռ. Մելքոնյանի թարգմանությամբ Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» հրատարակել։ Ու սկսեցի այն կարդալ ու սղագրել։ Ու ինձ հանկարծ բռնացրի մտքի վրա, որ էլ չեմ ուզում Փամուկ կարդալ։ Հետո լսեցի սա - Hrant Dink için Arto Tunçboyacıyan´dan ağıt - ու որոշեցի, որ պիտի գրել։ Զուտ զգացում։

Երկու գրքերում էլ տատիկների մասին է։ Նրանցից միայն մեկի ճակատագրի մասին գիտեմ։ Մյուսի մասին՝ շատ քիչ։ Հետո Դինքը։ Ու երևի երկրորդ կամ առաջին մարդը, ում կարելի է լսել (այստեղ

Ոչինչ չգիտենք՝ ինչ անել տատիկների հետ։

Անորոշ զգացում՝ օդի մեջ կախված, ոչ մի կերպ բանական չի դառնում։ Մոտավորապես այսպես.

«Մեսրոպ Աշչյանը «Հառաջ» թերթում տպագրված հոդվածում, որի մի օրինակն էլ ուղարկել է Մարգարետին, այսպես է ասում. «... Մենք այստեղ դարձել ենք Ռիչարդ, Դեբրա, Նանսի, Սիլվիա, Վիրջինիա, նա էլ այնտեղ մնացել, Ֆեթհիյե է դարձել, Մահմութ է դարձել, և 1915 թվականը մեկ անգամ ևս իր ողջ սարսափով մեր ընտանիքի գլխին է չոքել...»։

Վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել