Արդեն անդրադարձել եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսված «ցուցանակային» պատերազմին՝ մի քարոզչական հնարքի, երբ սեփական ռազմական անհաջողությունները քողարկելու համար Ադրբեջանական իշխանությունները իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով լուսանկարներ են տարածում իբր իրենց բանակի կողմից ազատագրված գյուղերի ճանապարհային ցուցանակներով և փորձում են սեփական հասարակությանը համոզել, որ երկու-երեք դիրք չէ, որ գրավել են գյավուր հայերից, այլ բնակավայրեր։ Երեկ ինչ-որ մի ամայի վայրում ազերիները տեղադրել էին ճանապարհային ցուցանակ՝ գյուղ Թալիշ վերտառությամբ և այդպիսով ուզում էին ապացուցել, որ Թալիշը նրանց ձեռքում է։ Սակայն այսօր, նույն այդ կայքը մի այլ նյութ է տպագրել, որտեղ լրագրող Ակպեր Հասանովը բացահայտում է սեփական խմբագրության ՍՈՒՏԸ՝ հոդվածում նշելով, որ Թալիշում հիմա մնացել են միայն ծերերը (տես՝ լուսանկար 1)։ Դե քանի որ հայերը, նույնիսկ ծերերը, որոնց ադրբեջանցիները կտտանքների են ենթարկում և սպանում, չէին կարող մնալ այդ գյուղում, եթե այն վերահսկվեր ազերիների կողմիցա, ապա հետևություն՝ գյուղը գտնվում է հայերի վերասկողության տակ։ Երկու օրում երկու իրարամերժ տեղեկատվություն Թալիշի վերաբերյալ նույն ադրբեջանական լրատավական կայքում։ Խեղճ կոյունլուները հիմա կմոլորվեն այս ստի տարափում։
Այսօր էլ ազերիական նույն ԶԼՄ-ն մի լուսանկար է զետեղել, որով ևս փորձում է շփոթության մեջ քցել բոլորին և հատկապես մոլորված կոյունլուներին։ Լուսանկարում պատկերված մարդասպան Ռամիլ Սաֆարովը ճողոպրել է «ՖԻԶՈՒԼԻ» ճանապարհային ցուցանակի վրա, որի հետևում խաղողի անմշակ այգի է։ Ու դա Ֆիզուլին է։ Իսկ նյութը վերնագրված է՝ «Ռամիլ Սաֆարովը հասավ Ֆիզուլի» (տես՝ լուսանկար 2)։ Երեկ՝ Թալիշ, այսօր՝ Ֆիզուլի, վաղը կլինի երևի Աղդամը և այսպես շարունակ։ «Ցուցանակային» պատերազմը մեծ թափ է հավաքում։ Այսպիսի պրիմիիվություն մեր միջին օղակի դպրոցանաններն իրենց թույլ չեն տա։ Տեսնե՞ս Ֆիզուլիից քանի կոլոմետր հեռավորության վրա են այս քարոզչական «ֆոտոսեսիան» արել։
Անհաջող ավարտված բլից-կրիգն էլ ավելի է սրել Ալիևի հոգեկան վիճակը։ Հաղթանակներ են նրան պետք։ Իսկ քանի որ չկա, ենթականերն այն հնարում են։ Twitter-յան Ռեմբոն դեռ գոհ է։ Այսպես եթե շարունակվի, ապա Ալիևը մինչև Անտարկտիդա կհասնի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել