Այսինքն,մեր ռազմավարական դաշնակիցը շատ լավ տեղյակ լինելով ադրբեջանցիների կողմից նախապատրաստվող հարձակման մասին չի տեղեկացրել Երևանին...Այս հարձակումը ծրագրելու և իրականացնելու համար Ադրբեջանը բավական մեծ պատրաստություններ էր տեսել՝ահռելի մեծ քանակությամբ զինտեխնիկա և մարդկային ռեսուրսներ տեղափոխելով Ադրբեջանի և Արցախի սահմանագոտի,որի վերաբերյալ ապացույցները Մոսկվան ունեցել է...
Հիմա ինձ ասեք,թե Ադրբեջանին միլիարդավոր դոլլարների զենք վաճառող և Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվությունը Հայաստանից թաքցնող ՌԴ-ն ու՞մ ռազմավարական գործընկերն է՝Հայաստանի,թե՝Ադրբեջանի...
Ժամանակն է կտրուկ վերանայել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները...Կամ մենք իրոք գործընկերներ ենք,կամ մեզ բացարձակ ձեռք չի տալիս գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակը,որն ավելի շատ "ուրիշ" բան է հիշեցնում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1009542815796334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել