Ես իմ զավակների համար, հենց այս Հայաստանն եմ երազել, հենց այս Հայաստանի համար եմ ծառայել 36 տարեկանից 19 տարի: Հենց այս Հայաստանն է անպարտ:
Մանկուց երազել եմ զինվորական լինել ու ամեն ինչ անելով ի վերջո դարձել: Երբ 2001թ. օգոստոս ամսին, չորսամյա ռազմական ռոմանտիկայից հետո, առաջին անգամ ստանձնեցի դասակի հրամանատարի պաշտոն, պատկերացումներս փոխվեցին: Ես հայ զինվորին պատկերացնում էի միայն խելոք ու խիզախ, առանց որևէ այլ ածանցյալի: Մի քանի ամիս հետո կարծում էի, որ այս զինվորը, որը չի ուզում դասին խելոք նստել, մշտապես չարություններ է անում, ոչինչ էլ չի սովորի ու չի կարող ինձ հետ պատերազմ գալ: Մի տարի հետո հասկացա, որ աշխարհի ամենաբարդ ու ամենադժվար զինվորին պիտի նվաճես, պիտի գրավես, զարմացնես միշտ: Հայ զինվորը սվորական զինվոր չէ: 2003թ. երբ իմ մարտկոցը պետք է չպատրաստված դիրքից մարտական արկերով հակատանկային կրակ վարեր, ես վախենում էի, սակայն երբ եկավ ժամանակը, ես հասկացա որ այս զինվորը երբեք չի նահանջի, երբեք չի երերա: Եթե հայ զինվորին նվաճեցիր, դուք միասին երբեք չեք պարտվի:
Փառք հայ զինվորին ու հայոց Բանակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել