Ապրիլի 1-ի, լույս երկուսի գիշերը ղարաբաղա-ադրբեջձանական շփման գիծը թեժացավ :
Եվ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ալիևը և Սարգսյանը ԱՄՆ-ում մասնակցում էին այդ երկրի նախագահի ձեռնարկած ատոմային անվտանգության գագաթնաժողովին :
Ալիևը, չունենալով այլ թեմա, նորից անդրադարձավ Հայաստանին : Այս անգամ նրա թեման Հայաստանում գործող ատոմակայանն էր ու նրա իբր թե վտանգավոր լինելը : Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ համարվում է ոչ թե նորմալ քաղաքակիրթ երկիր, այլ ուղակի զավեշտասերների հավաքատեղի, և խոսքը վերաբերվում է այս երկրի կառավարությանը :
Իսկ սահմանային լարվածությունը անհրաժեշտ դարձավ այն ժամանակ, երբ Ալիևը հասկացավ, որ միջազգայնորեն հերթական անգամ ձախողվել է : Ի սկզբանե նպատակը արագ մարտերի միջոցով ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունք անցնելն էր, սակայն դա ևս չի հաջողվել :

Միջազգային հանրությունը ակտիվորեն արձագանքեց, մի մասը խոսում էին Ադրբեջանի ակնհայտ ագրեսիայի մասին, իսկ մյուս մասը նորից խոսեց հավասարության նշան դնելով :
Նմանատիպ հայտարարությունները անարդյունավետ են, և միյայն ջուր են լցնոււմ Ադրբեջանի ջրաղացին : Անհրաժեշտ է հստակ որակում տալ նմանաբնույթ հայտարարություններին, որակելով դրանք որպես միջազգային հանցագործության խթանոմ, քանի որ Ադրեջանն ի սկզբանե թիրախավորել է խաղաղ բանակավայրերը, և ակտիվորեն շարունակել է նրանց հրթիռակոծումը :

Չի բացառվում, որ սեփական զինվորների կյանքի գնով Ադրբեջանն ուղակի պատվեր է կատարում : Պատվիրատուն կարող է լինել Թուրքիան, իսկ նպատակը թուրք-ադրբեջանական խնդիրներից միջազգային հանրության ուշադրության շեղումն է :
Սակայն Ադրբեջանն ուղակի չէր հաշվարկել մի բան, որ այսպիսի գործողություններով միջազգային հանրության ուշադրությունը կբեկվի երկու մասի` թուրքիա-ադրբեջան և ԼՂՀ ինքնորոշման սկզբունք, քանի որ նմանատիպ ագրեսիայի պոռտկումից հետո`կարող է արագանալ ԼՂՀ միջազգայնորեն ճանաչման հարցը : Դա կարող է կործանարար լինել կամակատար Ալիևը վարչակարգի համար :

Իսկ այսօր Վիենայում կայանալիք գագաթնաժողովը կարող է Ալիևի համար դառնալ վերջինը, որպես Ադրբեջանի նախագահ :
Եթե գագաթնաժողովն անարդյունավետ լինի, ուրեմն հակառակորդին զսպելու մեկ տարբերակ կա, այն է` կործանարար հարվածներ հասցնելով անցնել Ադրբեջանական ագրեսոր բանակի թիկունք :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել