Երբ ինչ-որ մեկը ասում է, թե ռուսները ու՞մ կողմից են...մեր, թե՝ հակառակորդի, ապա դա առնվազն զգացմունքային հարցադրում է:

Ռուսները երբեք ինչ-որ մեկի կողմից չեն լինում: Ու միայն ռուսները չէ. գերտերություններն ու առհասարակ պետություններն ունեն իրենց սեփական ազգային շահերը, ու ըստ դրա էլ շարժվում են: Սա բացահայտում չէ, ուղղակի շատ հաճախ մենք դա մոռանում ենք, երբեմն չենք ուզում դրան հավատալ:

Մեր դաշնակիցն էս աշխարհում միայն մենք ենք, մեր հասարակությամբ, մեր արդյունավետ կառվարման հնարավորությամբ, մեր միացյալ ջանքերի ու ներուժի արդյունավետ իրացմամբ, մեր պետականամետ լինելու կամքով ու համբերությամբ, մեր քաղաքացու իրավուքներով ու պետությնա պատրավորվածությամբ, մեր անկեղծ ու օրինապահ լինելու ցանկությամբ, մեր «դուխով» երիտասարդությամբ ու հնարամտությամբ:

Աշխարհի ուժեղներն օժանդակում են միայն այն երկրներին որոնք ուժեղ են, իրենց տեղում են ուժեղ, կազմակերպված են, ունեն հստակ նպատակներ ու արդյունավետ են գործում: Ու որևէ մեկին հետաքրքիր չի ո՞վ է ճշմարիտ, ով՝ ոչ: Պետության ազգային շահերը ձևավորվում են բացառապես ուժի հիմքով. այլ տարբերակ չկա

Հուսամ մի օր, ոչ էքստրամալ պայմաններում մենք դա վերաջպես կընկալենք, հետրություններ ու քայլեր կձեռնարկենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել