Վերջին օրերի մեր պահվածքը, գործողությունները, քայլերը ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ նմանատիպ անցանկալի իրավիճակներում հաջողության հասնելու գրավականներից մեկը համբերատար ու կազմակերպված աշխատանքն է, երբ ԱՄԵՆ ՈՔ ԻՐ ՏԵՂՈՒՄ ուժերի գերլարումով անում է ԻՐ ԳՈՐԾԸ: Հավատացե՛ք, բոլորիս աշխատանքը կարևոր է: Առաջին գծում կռվող զինվորը պետք է վստահ լինի, որ իր թիկունքը ամուր է, որ բժիշկը հիվանդանոցում է, ուսուցիչը դասարանում, պաշտոնյան իր սենյակում, բանվորը իր արտադրամասում և այսպես շարունակ: Սա յուրօրինակ փորձություն էր նաև ստուգելու մեր զգոնությունը: Դե ուրեմն եկեք չթուլացնենք մեր զգոնությունը և հաստատ հաղթանակը մերն է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել